Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Պետք է գա օր, երբ այս արժեզրկման ու անտրամաբանության ժամանակը հաղթահարած լինենք

Պետք է գա օր, երբ այս արժեզրկման ու անտրամաբանության ժամանակը հաղթահարած լինենք
09.11.2024 | 21:28

Նոյեմբերի 9-ի հետ կապված ես շատ ասելիք չունեմ։

Մի բան գիտեմ՝ պետք է գա օր, որ այն ժամանակվա ու այսօրվա ղեկավարը, ով հայտարարեց՝ այսքան զոհ չունենայինք, նույն արդյունքը կլիներ, ով ասաց, որ պատերազմը եթե դադարեցներ, իրեն դավաճան կկոչեին, ով ուրացավ սեփական ժողովրդի կռիվն ու համոզեց հանրության մի մասին, որ դա է ճշմարիտ ուղին, իսկ հիմա էլ ջան-ջիգյար է անում մեր դեմ պատերազմ անողների հետ, կատարում նրանց պահանջներն ու դրա անունը դնում «խաղաղության օրակարգ»՝ կանգնի արդար դատավարության առաջ ու պատասխան տա ամեն բառի ու ամեն արածի համար։

Պետք է գա օր, երբ այս արժեզրկման ու անտրամաբանության ժամանակը հաղթահարած լինենք, օր, երբ, որպես պետություն ու հանրություն, արժանի կլինենք այն բացառիկ մարդկանց անձնազոհությանն ու կռվին, որոնց համար պետությունը, հայրենիքը, ազգային արժանապատվությունը սեփական կյանքից թանկ արժեքներ էին․

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4891

Մեկնաբանություններ